Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՔՈՉԱՐ

Ճարտարապետ

5 սեպտեմբեր, 1901 - 16 փետրվար, 1973

Ծնվել է Թիֆլիսում: 1918թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1920-26թթ սովորել է Վխուտեմասում: 1929թ. ավարտել է Մոսկվայի Վխուտեինը և աշխատել Երևանում: 1932-37թթ եղել է «Գիպրոգոր» նախագծային բյուրոյի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար (Միքայել Մազմանյանի հետ), Հայաստանի ճարտարապետների միության կազմկոմիտեի նախագահ, 1937թ.` վարչության առաջին նախագահը: Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1938թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: 16 տարի անցկացրել է աքսորավայրում, 1954թ. արդարացվել է և վերադարձել Երևան: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են` Կառուցողների ակումբը (1928-29թթ, այժմ` Ռուսական թատրոնի և օլիմպիական կոմիտեի շենքերը), Պետապի տունը (1930թ.), Երջրէկի բնակելի («Շախմատաձև») տունը (1930-32թթ, երեքն էլ` Կարո Հալաբյանի, Միքայել Մազմանյանի հետ), քիմիական գործարանի բանվորական բնակելի թաղամասը (1932-34թթ, համահեղինակ), ԵԱԱԻ-ի ուսանողական հանրակացարանը (1932-33թթ), «Մոսկվա» կինոթատրոնը (1935-37թթ, Տիրան Երկանյանի հետ), Կենտրոնական հանրախանութը (1936-37թթ, համահեղինակ), Գյումրիում` քաղխորհրդի շենքը (1933-34թթ), Վանաձորում` «Երևան» կինոթատրոնը (1935թ.), Սևանի ափին` Գրողների ստեղծագործական տունը (1935թ.), Դիլիջանում` հանգստյան տուն (1936թ.): Կազմել է Վանաձորի (1929-30թթ, համահեղինակ), Արզնիի, Վերին Խաթունարխի գլխավոր հատակագծերը։ 1939-60թթ աշխատել է աքսորավայրում` Կրասնոյարսկի երկրամասում։ 1955-59թթ եղել է Կրասնոյարսկ քաղաքի գլխավոր ճարտարապետը: Կազմել է Նորիլսկ (1939-54թթ) և Դուդինկա (1949թ., երկուսն էլ` Միքայել Մազմանյանի հետ) քաղաքների գլխավոր հատակագծերը, տարբեր բնույթի նախագծերով Նորիլսկում կառուցել բնակելի տներ (1939թ.), օդանավակայան (1946թ.), կապի տուն (1946թ.), Կրասնոյարսկում վերակառուցել Պուշկինի անվան դրամատիկական թատրոնը (1952-53թթ)։ 1960թ-ից եղել է Երևաննախագիծ ինստիտուտի գլխավոր ճարտարագետը, 1964-72թթ` գլխավոր ճարտարապետը։ Հեղինակ է Նոր Զեյթունի ուսանողական հանրակացարանների (1961-64թթ, Շմավոն Ազատյանի հետ), ՀՀ ԳԱՍ ՕՔԻ-ի (1963թ., Ստեփան Քյուրքչյանի հետ) համալիրների նախագծերի։ Նրա կառույցներին բնորոշ են լակոնիզմը, ճարտարապետական պարզ մտածողությունը, ծավալատարածական լուծումների գործառնական հիմնավորվածությունը։ 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968թ.` վաստակավոր ճարտարապետի կոչումներին։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար