Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԿՈՐՅՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Գեղանկարիչ

29 մարտ, 1912 - 8 մայիս, 1943

Ծնվել է Արդահան քաղաքում: 1930թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), որտեղ 1938-40թթ դասավանդել է նկարչություն: 1937թ. ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան: Ստեղծել է բնանկարներ, դիմանկարներ, թեմատիկ կոմպոզիցիաներ` «Ինքնանկար», «Արածող ոչխարներ», «Արարատ», «Պարտիզաններ» (երեքն էլ` 1940թ.), «Հանդիպում» (1942թ., բոլորը` ՀԱՊ): Եղել է առաջիններից սովետահայ գեղանկարչության մեջ, որ դիմել է պատմական թեմատիկային («Յուսուֆի սպանությունը», 1938-40թթ): Նկարչի արվեստին բնորոշ է կյանքի խոր արտացոլումը, հյութեղ, զուսպ գունահարաբերումները, ռեալիզմը: 1932թ-ից մասնակցել է հանրապետական ցուցահանդեսների: Զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար