
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԼԵՎՈՆ ՏՈՆԱԿԱՆՅԱՆ

23 մարտ, 1911 - 13 դեկտեմբեր, 1941
Ծնվել է Արդահանում: 1927-30թթ սովորել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան): Ավարտել Լենինգրադի գեղանկարչության, ճարտարապետության և քանդակագործության ինստիտուտը։ Հեղինակ է բնանկարների, նատյուրմորտների, դիմանկարների, գրաֆիկական աշխատանքների։ Նրան առանձնապես հրապուրել են Երևանի հին ու նոր թաղամասերի գողտրիկ անկյունները, վերակառուցվող մայրաքաղաքի կյանքը։ Լավագույն գործերից են` «Սահմանապահներ» կոմպոզիցիան, Կոնդ թաղամասի պատկերները, «Ինքնանկար»-ը (բոլորը` ՀԱՊ)։ Նկարչի արվեստն աչքի է ընկնում կյանքի ճշմարտացի ընկալմամբ, գեղանկարչական հագեցվածությամբ, ձևերի կառուցիկությամբ։ 1941թ. կամավոր մեկնել է ռազմաճակատ: Զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: