Էդուարդ Հյուրմյուզյան

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Վասիլ Ղորղանյան

Երաժշտագետ

Հայկ Բադիկյան

Քանդակագործ

Քնարիկ

Դերասանուհի

Մարիա Գորիչևա

Դերասանուհի

Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սուրեն Աղաբաբյան

Գրականագետ

Ալմաստ Զաքարյան

Գրականագետ, գրաքննադատ

Լևոն Քոչարյան

Կինոռեժիսոր

Սոկրատ Խանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Միրիջանյան

Բանաստեղծ

Անատոլի Պապանյան

Գեղանկարիչ

Տիգրան Ալիխանով

Դաշնակահար

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Ճարտարապետ

8 մայիս, 1926 - 6 մայիս, 2007

Ծնվել է Երևանում: Եղել է իրավաբան, մշակութային գործիչ Սուրեն Արևշատյանի որդին, պատմաբան, փիլիսոփա Սեն Արևշատյանի եղբայրը, ճարտարապետ Սուլթանիկ Արևշատյանի ամուսինը: 1950թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1956թ-ից դասավանդել է նույն ինստիտուտում (1970թ-ից` դոցենտ)։ 1966-74թթ եղել է Հայաստանի Ճարտարապետների միության նախագահի տեղակալը, 1972-94թթ` Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են` Հայկոոպի վարչության և Երքաղխորհրդի գործկոմի շենքերը (երկուսն էլ` 1954թ.), «Ծիծեռնակ» միջազգային զբոսաշրջության ճամբարի շենքը (1956թ.), ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի շենքը (1986թ.), Աբովյան փողոցի ստորգետնյա առևտրային կենտրոնը և հետիոտն անցումը (երկուսն էլ` 1985թ.), Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջակայքի ճարտարապետական ձևավորումը (1981թ.), Մարշալ Բաղրամյանի հուշարձանի պատվանդանը (քանդակագործ` Նորայր Կարգանյան, 2003թ.) և այլն: Ձևավորել է Բուենոս Այրեսի, Լոս Անջելեսի, Մոնրեալի միջազգային ցուցահանդեսներում Հայաստանի տաղավարները: 1971թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար