
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԱՐԵՎ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

2 ապրիլ, 1913 - 17 փետրվար, 1994
Ծնվել է Շուշիում: Ավարտել է Բաքվի տնտեսագիտական ինստիտուտը: 1936թ. Դոնի Ռոստովի երգի և պարի օլիմպիադայում գրավել է առաջին մրցանակ: 1937թ. ավարտել է Բաքվի ժողովրդական պարի անսամբլը և դարձել մենապարուհի: 1938թ. Մոսկվայում Ավետիք Իսահակյանը, նկատելով աղջկա տաղանդը, համառորեն պնդել է տեղափոխվել Հայաստան: 1942թ. դարձել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին երգ ու պարով ոգեշնչել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկներին: 1946թ-ից աշխատել է Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախմբում և ելույթներ ունեցել Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում և արտերկրում` Վիետնամ, Բիրմա, Չինաստան, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Ինդոնեզիա, Նեպալ, Հնդկաստան, Պակիստան, Բեյրութ, Եգիպտոս, Կանադա: 1981թ. և 1991թ. հյուրախաղերով հանդես է եկել Վաշինգթոնում: Արտիստուհու հեղինակած ամենասիրված երգերից էր «Նախշուն բաջի»-ն: 1955-87թթ եղել է «Բարեկամություն» երգի և պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Բեմական գործունեության 50 տարիների ընթացքում կատարել է աշխարհի մոտ 70 ազգերի տասնյակ երգեր ու պարեր: 1961թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: