Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ՀԵՂԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գեղանկարչուհի

26 նոյեմբեր, 1910 - 12 հուլիս, 2012

Ելենա Աբրահամյան

Ծնվել է Կարսում: 1915թ. Հայոց Մեծ եղեռնը վերապրած և թուրքական կոտորածներից փրկված միակ հարազատի` հորաքրոջ հետ մազապուրծ հասել է Գյումրի, այնուհետև տեղափոխվել Երևան: Մասնագիտական կրթությունն սկզբնապես ստացել է Երևանի գեղարդ տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), ապա սովորել Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, որն ավարտել է 1940թ.։ 1936թ-ից անընդմեջ մասնակցել է հանրապետական ու միջազգային ցուցահանդեսների: Ստեղծագործական աշխատանքին զուգընթաց տասնամյակներ շարունակ դասավանդել Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1944թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1962թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման: Մահացել է Երևանում: