
Քրիստափոր Հուսիկյանց
Գեղանկարիչ, ճարտարապետ

Ատրպետ
Արձակագիր

Աշոտ Աբրահամյան
Պատմաբան, աղբյուրագետ

Անժիկ Հակոբյան
Արձակագիր, թարգմանիչ

Ռաֆայել Աթոյան
Գեղանկարիչ, դերասան

Մարտին Երիցյան
Ջութակահար, վինագործ

Ալֆոնսո Ավանեսյան
Գեղանկարիչ

Ալբերտ Հովսեփյան
Գեղանկարիչ

Սերգեյ Մուրադյան
Գրաքննադատ

Գևորգ Մարտիրոսյան
Դերասան

Վահագն Գալստյան
Դերասան
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎՅԱՆ

19 օգոստոս, 1912 - 13 մայիս, 1977
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարսի նահանգի Տեկոր գյուղում: Եղել է աստղագետ Արշավիր Տաթևյանի եղբայրը։ 1926թ-ից բնակվել է Բաքվում: 1929թ-ից աշխատել է Հոկտեմբերյան հեղափոխության գործարանում` որպես հրշեջ: 1939թ. ավարտել է Պետերբուրգի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան։ 1939-41թթ դասախոսել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում։ 1941թ-ից ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերի շարքերում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): Աշխատել է ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում, 1961թ-ից եղել է 6-րդ վարչության ղեկավարի տեղակալը: Զգալի ավանդ է ունեցել ավիացիոն տեխնիկայի կատարելագործման բնագավառում (1950թ-ից` տեխնիկական գիտությունների թեկնածու): 1971թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Կարմիր աստղի 2, «Պատվո նշան» շքանշաններով։ 1967թ. արժանացել է գեներալ-մայորի զինվորական կոչման: Մահացել է Մոսկվայում: