ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎՅԱՆ

Ճարտարապետ, զինվորական

19 օգոստոս, 1912 - 13 մայիս, 1977

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարսի նահանգի Տեկոր գյուղում: Եղել է աստղագետ Արշավիր Տաթևյանի եղբայրը։ 1926թ-ից բնակվել է Բաքվում: 1929թ-ից աշխատել է Հոկտեմբերյան հեղափոխության գործարանում` որպես հրշեջ: 1939թ. ավարտել է Պետերբուրգի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան։ 1939-41թթ դասախոսել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում։ 1941թ-ից ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերի շարքերում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): Աշխատել է ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում, 1961թ-ից եղել է 6-րդ վարչության ղեկավարի տեղակալը: Զգալի ավանդ է ունեցել ավիացիոն տեխնիկայի կատարելագործման բնագավառում (1950թ-ից` տեխնիկական գիտությունների թեկնածու): 1971թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Կարմիր աստղի 2, «Պատվո նշան» շքանշաններով։ 1967թ. արժանացել է գեներալ-մայորի զինվորական կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար