
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ԱՐԱՐԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

28 հունվար, 1928 - 21 մարտ, 2017
Ծնվել է ՀՀ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում։ 1948-52թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժնում, 1952-58թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1962թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1959թ-ից մասնակցել է մի շարք հանրապետական ցուցահանդեսների: Ստեղծագործել է դեկորատիվ մոնումենտալ ոճում։ Աշխատանքներից են` Ալեքսանդր Մյասնիկյանի (1966թ., Վանաձոր, բրոնզ), Բագրատ Ղարիբջանյանի (1968թ., գյուղ Ղարիբջանյան, բրոնզ) կիսանդրիները, «Հովհաննես Թումանյան» դիմաքանդակ-հուշարձան իր անվան դպրոցի դիմաց (1969թ., 3 նատուրա, բազալտ, Գյումրի), «Արտյոմ Պետրոսյան» դիմաքանդակ- հուշարձանը իր անվան դպրոցի դիմաց (1970թ., 3 նատուրա, ճարտարապետ` Ռաֆիկ Եղոյան, Գյումրի, գրանիտ), հարթաքանդակներ «Սասունցի Դավթի» թեմաներով (1971թ., 2 պար, 17 քմ, տուֆ, քար), 1941-45թթ զոհերին նվիրված հուշարձան (1976թ., Շենավան գյուղ, կնոջ հաղթական ֆիգուրա, կոփածո, պղինձ, բարձրությունը 5 մ, հարթաքանդակներ, համահեղինակ` Գրիգոր Գևորգյան, կոփածո պղինձ), Ալեքսեյ Պապովի, Հովհաննես Ադամյանի դիմաքանդակները (1979թ., 2 նատուրա, բրոնզ, Երևանի Ռադիոտուն), «Երաժշտություն» բարձրաքանդակը (1980թ., կոփածո պղինձ, 10x5 մ, Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, համահեղինակ` Գրիգոր Գևորգյան), «Մեսրոպ Մաշտոց» հարթաքանդակը և 8 հայ գրողների դիմաքանդակները (1981թ., Երևան), «Կենդանակերպի նշաններ» շատրվան-քանդակը (1982-85թթ, բրոնզ, Երևանի Շ.Ազնավուրի հրապարակ), «Գորանի» (1983թ., Երևանի Մոսկվա կինոթատրոն, թրծած շամոտ, համահեղինակ` Վլադիմիր Աթանյան), «Զեյթունցիներ» հարթաքանդակները (1984թ., համահեղինակ` Վլադիմիր Աթանյան, ճարտարապետ` Էդուարդ Սաֆարյան, տուֆ), Արմենակ Արմենակյանի կիսանդրին իր անվան դպրոցի առջև (2001թ., 2 բնական մեծություն, բրոնզ) և այլն: Մահացել է Երևանում: