Հովսեփ Փուշման

Գեղանկարիչ

Աշոտ Գրաշի

Բանաստեղծ

Սուրեն Ազիզյան

Գեղանկարիչ

Կորյուն Ղաֆադարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Գայանե Խաչատրյան

Գեղանկարչուհի

Գրետա Մեջլումյան

Դերասանուհի

Արմեն Արզումանյան

Լրագրող, հաղորդավար

Լևոն Սարդարյան

Հաղորդավար, լրագրող

Էլեն Նազարեթյան

Պարուհի, դիզայներ

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ

Ճարտարապետ

5 մայիս, 1941 - 19 փետրվար, 2009

Ծնվել է Թեհրանում: Եղել է ագուլիսցի լեզվաբան, դոկտոր Հովհաննես Հախնազարյանի որդին։ 1959թ. ավարտել է Թեհրանի Քուշեշ-Դավթյան դպրոցը, 1969թ.` Աախենի Հռենոս-Վեսֆալիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, 1973թ.` քաղաքաշինության բաժինը` որպես Ճարտարապետության դոկտոր։ Ուսումնասիրական գործունեությունը սկսել է 1968թ.` չափագրելով Արտազ գավառի Սբ. Թադևոսի վանքը։ 1970-ական թվականներին իրագործել է դեպի Արևմտյան Հայաստան թվով վեց, յուրաքանչյուրը շուրջ երկամսյա տևողությամբ գիտարշավներ։ Ավելի ուշ, զրկվելով գիտարշավներին անձամբ մասնակցելու հնարավորությունից, մինչև կյանքի ավարտը շարունակել է կազմակերպել գիտարշավներ դեպի Արևմտյան Հայաստան, Փոքր Հայք և Կիլիկիա։ 1974թ. Թեհրանում հիմնադրել և ղեկավարել է «Մոնիտ» ճարտարապետական ընկերությունը։ 1982թ. Աախենում պաշտոնապես հիմնել է հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունը (2010թ-ից` հիմնադրամ), որը 1996թ. գրանցվել է ԱՄՆ-ում, իսկ 1998թ.` Հայաստանում։ 1983թ-ից երկար տարիներ դասավանդել է Աախենի համալսարանի քաղաքաշինության ֆակուլտետում։ Վերանորոգումներից են` Վանաքի Սբ. Սարգիս, Թեհրանի Սբ. Գևորգ, Տաթև Դավիթ Բեկ գյուղերի, Քարինտակի Սբ. Աստվածածին եկեղեցիները, Դարաշամբի Սբ. Ստեփանոս, Արտազի Սբ. Թադեոս, Ծոր Ծորի Սբ. Աստվածածին վանքերը, Դադիվանք համալիրի տարբեր շինություններ, Սաղմոսավանքը, Ուշի գյուղի Սբ. Սարգիս վանքի միանավ եկեղեցին, Քեսաբի Գարատուրան գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցին, Քեսաբ ավանում մի քանի պատմական բնակելի տներ և այլն: Հրատարակել է մի քանի մասնագիտական գրքեր` «Armenian Architecture» մանրաժապավենների 7 հատորյակներ (1983-89թթ), «Ակնարկ Հայկական ճարտարապետութեան» (1988թ.) և այլն: 2008թ. արժանացել է ՀՀ Ազգային ժողովի պատվո շքանշանի, 2009թ.` Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտի անվան շքանշանի և ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվոգրի: Մահացել է Աախենում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար