
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԱՐՄԻՍ

23 մարտ, 1901 - 14 նոյեմբեր, 1977
Արմենակ Միսիրյան
Ծնվել է Թուրքիայի Ադիյաման քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա Հալեպում, որտեղ հաստատվել է 1915թ. Հայոց Մեծ եղեռնից հետո: 1930թ. տեղափոխվել է Փարիզ, հաճախել Ժյուլիան և Գրանդ Շոմիեր ակադեմիաներ: Մասնակցել է ֆրանսահայ նկարիչների «Անի» ընկերության ցուցահանդեսներին։ Իբրև գեղանկարիչ ճանաչում է գտել 1952թ-ից։ 1959թ. արժանացել է «Պոպուլիստ» սալոնի առաջին մրցանակին։ Հայոց Մեծ եղեռնի, ինչպես և իր ժողովրդի վերապրումի թեմաներով քսան կտավ է ցուցադրել Փարիզում, Ցյուրիխում և Ամստերդամում։ 1956թ. այցելել է Հայաստան։ 1964թ. Երևանում կազմակերպվել է նկարչի անհատական ցուցահանդեսը։ Գործերի մի մասը նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին` «Երեք բարեկամներ» (1955թ.), «Ընտանիք» (1959թ.), «Սայլը նրբանցքում» (1960թ.), «Երիտասարդություն» (1961թ.), «Կիթառահարը» (1963թ.) և այլն։ 1965թ. Հալեպում լույս է տեսել նրա «Դրվագներ նկարչական կյանքես» գիրքը։ Մահացել է Փարիզում: