
Աղեքսանդր Մխիթարյան
Բանասեր, բանահավաք

Սողոմոն Մելիք-Շահնազարյան
Արձակագիր

Բագրատ Մուրադյան
Դերասան

Վարդգես Տալյան
Կոմպոզիտոր

Լյուսյա Արղության
Արձակագիր

Ալեքսանդր Սահինյան
Ճարտարապետ

Բոգդան Ջանյան
Բանաստեղծ

Հանրի Զարյան
Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան
Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան
Կինոռեժիսոր

Հակոբ Ղազանչյան
Բեմադրիչ

Ռուբեն Տերտերյան
Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան
Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան
Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան
Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան
Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան
Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան
Դերասանուհի

Տիգրան Սարգսյան
Բալետի արտիստ
ՖՐԻԴ ՍՈՂՈՅԱՆ

2 հոկտեմբեր, 1936 - 31 հուլիս, 2019
Ֆրիդրիխ Սողոյան
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1961թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են բնականությամբ, կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրումով: Յուրովի մեկնաբանությամբ է ստեղծել Ստեփան Շահումյանի (1970թ., Երևան), Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում` Արևելքի մեծ իմաստասերների (1970թ.) արձանները, Հայրենական պատերազմում (1941-45թթ) զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ ՀՀ-ում, Արցախում, Սամարղանդում և այլուր: Աշխատանքներից են` «Նկարչուհին» (1965թ.), «Արթիկցի քարհատ բանվոր» (1970թ.), «Վաստակավոր Երկրաբան Ավետիսյանը» (1971թ.), «Կնոջս դիմաքանդակը» (1971թ.), «Սամարղանդցի հնագետ Ռ.Սուլեյմանով» (1971թ.), «Հորս դիմաքանդակը» (1981թ.), «Արարողը» (1969թ., տուֆ, Արթիկ), «Արևածագ» (1970թ., Ախուրյանի մուտքի արձանը), «Նեստոր տարեգիրը» (1987թ., գրանիտ, Կիև), «Մայր երկիր» («Հայաստան», 1991թ., բրոնզ, Վաշինգտոն), Մոսկվայի 850-ամյակին նվիրված գրանիտե հուշարձանը` «Խաչ միացյալ» («Դարերում օրհնյալ է», 1997թ., Մոսկվա), Նիկոլայ Ռիժկովի կիսանդրին (1998թ., բրոնզ, Սպիտակ) և գրանիտե հուշատախտակը Գյումրիում` նրա անվան փողոցում (2002թ.), «Միացյալ խաչ» հուշարձան (2013թ., գրանիտ, Երևան): Ցուցահանդեսներ է ունեցել Կիևում (1994թ.), Մոսկվայում (1995թ.): 1984թ. պարգևատրվել է Լենինյան մրցանակով` «Դնեպրի ազատագրումը» բրոնզաձույլ կոմպոզիցիայի (1981թ.) համար, ապա` Ռուսաստանի Հայերի միության «Արծաթե Խաչ», 2011թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: 1981թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2004թ.` Ռուսաստանի ժողովրդական նկարչի, 1984թ.` Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` Ուկրաինայի ժողովրդական նկարչի, 2017թ.՝ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչմումներին: Մահացել է Մոսկվայում: