Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ՔԵԹԻ ԲԵՐԲԵՐՅԱՆ

Օպերային երգչուհի

4 հուլիս, 1925 - 6 մարտ, 1983

Քեթրին-Անահիտ Բերբերյան

Ծնվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Աթլբորո քաղաքում: Եղել է ամերիկյան դասական երգչուհի և երգահան: Մինչև 12 տարեկան ապրել են Աթլբորոյում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ 1937թ. ավարտել է իգական Ջուլիա Ռիչման ավագ դպրոցը: Վաղ հասակից հետաքրուքրություն է ցուցաբերել ինչպես հայկական ժողովրդական երգ ու երաժշտության, այնպես էլ օպերային երաժշտության հանդեպ: Հաճախել է դաշնամուրի, վոկալի և հայկական պարերի դասերի: Դպրոցական տարիներին եղել է հայկական ժողովրդական երգի խմբի տնօրենն ու մենակատարը: Ընդունվել է Նյու Յորքի համալսարան, սակայն ուսումը կիսատ է թողել և միացել Կոլումբիայի համալսարանի թատրոնի և երաժշտության երեկոյան դասընթացներին: 1948թ. Փարիզում երաժշտության դասեր է առել Մարիա Ֆրյուդից: 1949թ. սովորել է Միլանի կոնսերվատորիայում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1957թ., Նեապոլում: Կատարել է դասական և օպերային, աշխարհի տարբեր ժողովուրդների երգեր, ջազ և ռոք երգեր: Մշտապես իր համերգներում տեղ են գտել հայկական երգերը: Ունեցել է ձայնամարզության սեփական ստուդիա, զբաղվել մանկավարժությամբ, գրել երաժշտական գործեր: Կատարել է նաև Կլաուդիո Մոնթեվերդիի, ժամանակակից ավանգարդ ոճի երաժշտության, հայկական ժողովրդական երգեր, ինչպես նաև իր սեփական ստեղծագործությունները: Նրա ամենահայտնի գործը «Ստրիպսոդիա» (Stripsody, 1966թ.) վոկալ ստեղծագործությունն է: Մահացել է Հռոմում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար