
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ՏԻԳՐԱՆ ԱԼԻԽԱՆՈՎ

Ծնվել է 1943թ. հունվարի 22-ին, Մոսկվայում: Գիտնական, ֆիզիկոս Աբրահամ Ալիխանովի որդին է: 1966թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: 1966-73թթ դասավանդել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտում, 1971թ-ից` Մոսկվայի կոնսերվատորիայում, որտեղ 1992թ-ից եղել է ամբիոնի վարիչ, 2005-09թթ` ռեկտորը (1992թ-ից` պրոֆեսոր): Վարպետության դասեր է առել ԽԱՀՄ-ի, ԱՄՆ-ի, Իսպանիայի մի շարք կոնսերվատորիաներում: Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Աֆրիկայում: Կատարողական երկացանկում են եղղել Բախի, Ֆ.Լիստի, Ի.Ստրավինսկու, Պ.Հինդեմիտի, Ա.Շնիտկեի, Է.Դենիսովի, Ա.Խաչատրյանի ստեղծագործություններից: Եղել է մի շարք կոմպոզիտորների (Է.Դենիսով, Յու.Բուցկո, Գ.Բանշչիկով, Գ.Ֆրիդ) երկերի առաջին կատարողը: Հեղինակել է գիտամեթոդական աշխատություններ: Թողարկել է ձայնասկավառակներ: 1967թ. Փարիզում դարձել է Մ.Լոնգի և Ժ.Տիբոյի անվան միջազգային, 1985թ.` Հեղինակային իրավունքի հունգարական գործակալության մրցույթների դափնեկիր: 2002թ. արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման: