ՀԱՍՄԻԿ ՀԱՑԱԳՈՐԾՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1957թ. հուլիսի 15-ին, Երևանում: Արծաթագործ Վահան Հացագործյանի թոռն է: 1981թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի, 1983թ.` մեներգեցողության բաժինները: 1983թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգչուհի: 1985թ-ից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում: Ներկայացել է հետևյալ օպերաներում` Ջ.Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Տրավիատա» (Վիոլետա), Պուչինիի «Տոսկա» (Տոսկա), «Բոհեմ» (Միմի), Դոնիցետտիի «Պողիկտոս» (Պաոլինա), Բելինիի «Նորմա» (Նորմա), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Փառանձեմ) և այլն: Արժանացել է մի շարք երաժշտական մրցանակների, դարձել է միջազգային մրցույթների դափնեկիր: 1989թ. Բրազիլիայում արժանացել է Մեծ մրցանակի, 1990թ. Իտալիայում` 2-րդ մրցանակի և Բելինիի անվան մրցանակի, 1991թ. Պորտուգալիայում` 1-ին մրցանակի և Լուիզա Տոդիի անվան մրցանակի: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար