Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԿԱԹՐՋՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1940թ. հուլիսի 10-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: 1963-66թթ սովորել է Բեյրութի պետական կոնսերվատորիայում: Ճանաչվել է ժողովրդական և աշուղական, հատկապես Սայաթ-Նովայի երգերի կատարումներով: Կատարել է շուրջ 500 հայկական ազգային, ժողովրդական և աշուղական երգեր: Համերգներով հանդես է եկել Եգիպտոսում, Քուվեյթում, Իրանում, Կիպրոսում, ԱՄՆ-ում և այլուր: Հայկական երգացանկով հանդես է եկել Փարիզի «Օլիմպիա» սրահում: 1971թ-ից երգել է նաև Հայաստանում, կատարել ձայնագրություններ, մասնակցել Սայաթ-Նովային նվիրված փառատոնին, ի նպաստ Արցախի հանդես եկել համերգներով (1988թ.): Հեղինակել է բազմաթիվ երգեր: «Մելոդիա» ընկերությունը 1987թ. թողարկել է երգչի ձայնասկավառակը: 1975թ-ից բնակվում է Լոս-Անջելեսում: 2010թ. համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանում և Արցախում: 2005թ. Կիլիկիո թեմի առաջնորդ Արամ Առաջին Վեհափառի կողմից պարգևատրվել է «Սբ. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար