Էլմիրա Հեքեքյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Արտակ Ավդալյան

Կինոռեժիսոր

Վախթանգ Հարությունյան

Երգահան, երգիչ, բանաստեղծ

Արթուր Ջանիբեկյան

Պրոդյուսեր, գործարար

Դոգմա

Ռոք խումբ

 

 

 

 

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Գրիգոր Դանիելյան

Ծնվել է 1946թ. հունվարի 18-ին, Երևանում: Ուսումը սկսել է ՀՀ Կապան քաղաքում: Ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան տասնամյա երաժշտական դպրոցի ջութակի դասարանը (ուսուցիչ՝ Տատյանա Հայրապետյան): 1964թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժին` Ժան Տեր-Մերկերյանի դասարան: 1971թ. ավարտել է նույն կոնսերվատորիայի երաժշտագիտական (ղեկավար` Ռոբերտ Աթայան), 1974թ.՝ օպերային-սիմֆոնիկ դիրիժորության (ղեկավար` պրոֆեսոր Միքայել Մալունցյան) բաժինները: 1982-85թթ սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրայում` պրոֆեսոր Գենադի Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ: 1967-69թթ դասավանդել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցում, 1966-72թթ` Ա.Բաբաջանյանի անվան, 1973թ.` Լենինականի (այժմ՝ Գյումրի), 1974-77թթ` Կապանի երաժշտական ուսումնարաններում: 1977-79թթ եղել է Լենինականի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, որի հետ համագործակցել են նաև դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը և Ալեքսեյ Լյուբիմովը: 1980-81թթ Դավիթ Խանջյանի հրավերով եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի ասիստենտ: 1982թ-ից աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության բաժնում` որպես նվագախմբի ղեկավար և դիրիժորության դասախոս, 1993թ-ից՝ կամերային անսամբլի, այնուհետև՝ լարային կվարտետի ամբիոնում (2016թ-ից՝ պրոֆեսոր): 1997թ-ից աշխատում է նաև Հոգևոր երաժշտության պետական կենտրոնում, որտեղ 2006-07թթ կենտրոնի երգչախմբի դիրիժորն է եղել: Հայաստանում առաջինն է հիմնադրել և ղեկավարել հոգևոր երաժշտության համույթներ` Հայհամերգի «Շարականը» («Տաղարան», 1982-86թթ), Ազգային ռադիոյի «Գանձերը» (1986-91թթ), և 1991թ-ից` կրկին «Շարականը», որի գեղարվեստական ղեկավարն է: Առաջին «Շարականի» հետ համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Լենինգրադում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, Սլովենիայում: 1984թ. մասնակցել են Նիդերլանդներում կայացած հոգևոր երաժշտության փառատոնին, իսկ 1985թ.` Բախի և Հենդելի ծննդյան 300-ամյակին նվիրված փառատոնին` Մերձբալթյան հանրապետություններում: Ելույթներ է ունեցել երգիչներ Լուսինե Զաքարյանի, Գևորգ Հունանյանի, Գրիգոր Համբարյանի, Արմենուհի Սեյրանյանի, Աննա Մայիլյանի և այլոց հետ, կատարել է բազմաթիվ ձայնագրություններ ռադիոյի ֆոնդի համար: Մոսկվայի «Մելոդիա» ֆիրման թողարկել է «Շարական» մեծ սկավառակ, իսկ ԱՄՆ-ում թողարկվել է լազերային սկավառակ` շարականների, տաղերի, գանձերի իր մշակումներով, որոնք կատարել է Հայաստանի հանրային ռադիոյի «Շարական» համույթը: Հայաստանում առաջինն է նվագել բլոկֆլեյտա: Որպես գնահատանքի արտահայտություն Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը «Շարական» համույթին նվիրաբերել է «Moeck» մակնիշի բլոկֆլեյտաների քառյակ: Նրա մշակումները կատարել են երգչուհի Հասմիկ Պապյանը, դաշնակահար Վարդան Մամիկոնյանը, Մոսկվայի հայկական կամերային երգչախումբը, լիտվացի երգչուհի Գեդրե Կաուկայտեն, «Musica Humana» համույթը (Վիլնյուս), երգեհոնահարուհիներ Վահագն Ստամբոլցյանը, Լյուբով Շիշխանովան, Յուրատե Լանդսբերգիտեն և այլք: Նրա 400-ից ավելի երաժշտագիտական հոդվածներ ու էսսեներ տպագրվել են Հայկական հանրագիտարանում, «Արվեստ», «Էջմիածին», «Գարուն», «Նոր դար» «Հայաստանի Հանրապետություն», «Հայրենիքի ձայն», «Հայք», «Երաժշտական Հայաստան» և այլ թերթերում ու հանդեսներում, արտատպվել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական մամուլում: Լավագույն հրապարակախոսական հոդվածի համար 2006թ. արժանացել է «Նարցիս» հանդեսի մրցանակին: 2005թ. Վահագն Ստամբոլցյանի հետ կազմել և հրատարակել է «Երգեհոնային գրքույկ» ժողովածուն, որը պարունակում է հայ կոմպոզիտորների հոգևոր երգեր: 2012թ. լույս է տեսել նրա «Ստեփան Լուսիկյան» մենագրությունը, 2013թ.` «Կոմիտասը և այլ մեծեր» հոդվածների ժողովածուն: Հեղինակել է նաև «Ամենեն մաքուր հայելին ցեղին...» (2008թ.), «Հրաշամանուկներ» (2009թ., 2 հատոր) աշխատությունները: 2001-09թթ հրատարակվել է նրա «Հայաստանը երգերում» քառհատորյա ժաղովածուն, որը պարունակում է հոգևոր, ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգերի մշակումներ՝ տարբեր կազմերի համար, սեփական երկեր: 2003թ-ից «ՎԷՄ» ռադիոկայանում վարում է «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարը: 2011թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2016թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար