
Սիմեոն Ապարանցի
Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան
Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան
Քանդակագործ, գեղանկարիչ

Զուլում Գրիգորյան
Գեղանկարիչ

Երվանդ Ղազանչյան
Բեմադրիչ

Զավեն Սարգսյան
Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան
Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան
Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան
Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան
Հաղորդավար, լրագրող
ԱՐՏԵՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

Ծնվել է 1936թ. օգոստոսի 6-ին, Բաքվում: 1938թ-ից բնակվել է Թեհրանում, 1958թ-ից` Վիեննայում: 1964թ. ավարտել է Վիեննայի երաժշտական ակադեմիան: 1967-69թթ դասավանդել է Վիեննայի արվեստի ակադեմիայում: Իր սցենարներով ստեղծել է 70 վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր` մեծ մասը նվիրված Հայկական հարցին (1-ին մրցանակներ` 1972թ., Մադրիդ, 1988թ., Վիեննա): Իրականացրել է Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ռադիոբեմադրությունը (1967թ.), բեմադրել Հ.Քլրենդելս-Բերգերի «Հրեշներ» դրաման (1996թ., Թբիլիսիի հայկական թատրոն), ներկայացրել «Սերգեյ Փարաջանով. իմն է աշխարհը գեղեցիկ» գեղարվեստավավերագրական ֆիլմը (2-րդ մրցանակ` 2001թ., Չիկագո) և այլն: Հեղինակել է «Հայաստան, թաքուն ցեղասպանություն», «1915. անհերքելի վկայություններ», «Հայկական հարցը և Գերմանիան ու Ավստրո-Հունգարիան» և այլ աշխատություններ: Կազմել է «Ավստրիա-Հայաստան» (1988թ., հ. 1-4), «Ավստրիա-Հայաստան 1872-1936» (1995թ., հ. 1-12), «Հայերի ցեղասպանությունը» (1988թ., հ. 2) Ավստրիայի արխիվային փաստաթղթերի ժողովածները: 1992-93թթ եղել է ՀՀ մշակույթի նախարարության լիազոր-ներկայացուցիչը Ավստրիայում: 1996թ-ից Ավստրիայում Հայկական պատմության և մշակույթի հանդիսություն ընկերության փոխնախագահն է, 2001թ-ից` Հայկական հարցի գծով ՀՀ ԳԱԱ և Ավստրիայի հայկական եկեղեցական վարչության ներկայացուցիչը Ավստրիայում: 1967թ-ից զբաղվել է ցեղասպանության ուսումնասիրությամբ: Ամեն տարի ապրիլի 24-ին Ավստրիայի պետական հեռուստատեսությամբ, որտեղ աշխատել է Օհանջանյանը, ցուցադրվել են նրա վավերագրական ֆիլմերը` նվիրված Հայոց Մեծ եղեռնին: 1982թ-ից, 13 տարի, պեղել է Ավստրիայի արխիվները: Այդ ուսումնասիրությունների շնորհիվ առաջին անգամ բազմաթիվ արխիվային փաստեր են դուրս եկել, որոնք ամփոփել է 12-հատորանոց ժողովածուի մեջ և ներկայացրել հանրությանը: 1989թ. դրանց փաստաթղթերի հիման վրա լույս է տեսել առաջին մենագրությունը` «Անհերքելի վկայությունները», որն արդեն թարգմանվել է 4 լեզվով: Վիեննայի համալսարանի (1990թ.) և ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր է (2001թ.):