Հովսեփ Վարդանյան

Գրող, պատմաբան

Փառնակես

Դրամատուրգ

Ահարոն Ստեփանյան

Լրագրող, հրապարակախոս

Գրեգոր Ասլան

Դերասան

Այծեմնիկ Զարդարյան

Քանդակագործ

Արթուր Փինաջյան

Գեղանկարիչ

Շավիղ Գրիգորյան

Արձակագիր, գրականագետ

Արա Հարությունյան

Քանդակագործ

Ռաֆիկ Բոշյան

Ճարտարապետ

Վերա Ասլանյան

Թարգմանիչ

Կարո Մկրտչյան

Գեղանկարիչ

Արմեն Շեկոյան

Բանաստեղծ, արձակագիր

Առնո Խայաջանյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՄԱՔՍԻՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

9 սեպտեմբեր, 1931 - 3 դեկտեմբեր, 2019

Ծնվել է Երևանում: Եղել է դերասանուհի Մարուսյա Մարտիրոսյանի եղբայրը: 1950թ. ավարտել է Երևանի, 1952թ.` Մոսկվայի պարարվեստի ուսումնարանները, 1967թ.` Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի բալետմայստերական ֆակուլտետը: 1952-67թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1967-71թթ և 1988-89թթ` գլխավոր բալետմայստերը, 1989-92թթ` բալետմայստեր, 1952-59թթ` Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի ուսուցիչ, 1959-71թթ` գեղարվեստական  ղեկավարը, 1987թ-ից` գլխավոր խորհրդատու, 1971-87թթ` Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական մասի վարիչն ու գլխավոր բալետմայստերը: 1977-78թթ աշխատել է Սան Պաուլուի (Բրազիլիա) բալետային խմբում: 1992-97թթ եղել է Մոնրեալի (Կանադա) «Դիվերտիմենտո դե Մոնրեալ» բալետի խմբերի բալետմայստերը, 1997թ-ից` Երևանի պարարվեստի թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Ադանի «Ժիզել» (Ալբերտ), Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն) և այլն: Լավագույն բեմադրություններից են` Գ.Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968թ.), Կ.Օրբելյանի «Անմահություն» (1969թ.), Է.Հովհաննիսյանի «Անտունի» (1969թ.), Ա.Խաչատրյանի «Գայանե» (1970թ., Վորոնեժում` 1971թ., Ուլան Ուդեում` 1973թ., 1-ին մրցանակ, Մոսկվայի Մեծ թատրոնում` 1984թ.), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (1977թ., Վորոնեժ), Դելիբի «Կոպելիա» (1989թ., Մոսկվայի Մեծ թատրոնում` 1977թ.), Ս.Պրոկոֆևի «Մոխրոտ» (1998թ.), Ա.Վիվալդիի «Տարվա եղանակներ» (2002թ.), Ա.Խաչատրյանի «Հավերժություն» (2004թ.), Կ.Պունիի «Հիշողություններ անցյալից» (1983թ., Մոսկվայի Մեծ թատրոն) և այլն: Աշակերտներից են եղել Վիլեն Գալստյանը, Աննա Մարիկյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Նորայր Մեհրաբյանը և ուրիշներ: 1960թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1973թ.` Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2016թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում: