Եղիա Տնտեսյան

Երաժիշտ, տեսաբան

Հրանտ Ավագյան

Գեղանկարիչ

Կորյուն Սիմոնյան

Գեղանկարիչ

Նվեր Մնացականյան

Հաղորդավար

Աշոտ Բաղդասարյան

Քանդակագործ

Դավիթ Սահակյանց

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր

Մարինա Թագակչյան

Հաղորդավար, երգահան

Ներսես Ավետիսյան

Երգիչ, հաղորդավար

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ԴԱՅԱՆ

Ջութակահար

28 հոկտեմբեր, 1930 - 14 հուլիս, 2009

Ծնվել է Երևանում: 1954թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: 1955-60թթ եղել է Նովոսիբիրսկի ֆիլհարմոնիկ, օպերայի և բալետի թատրոնի նվագախմբերի, լարային քառյակի ջութակահար: 1961թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1984թ-ից` պրոֆեսոր): 1976թ. եղել է որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկանը, 1987-89թթ` պրոռեկտոր, 1995թ.` ասպիրանտուրայի բաժնի վարիչը: Դասավանդել է նաև Երևանի Պ.Չայկովսկու անվան և Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցներում: Որպես մենակատար ելույթներ է ունեցել Չինաստանում, ԱՊՀ երկրներում և այլուր: Հեղինակել է մեթոդիստական ձեռնարկներ: 1957թ. Մոսկվայում դարձել է Համամիութենական փառատոնի դափնեկիր: 1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար