ՍԱՐԳԻՍ ՔՈՉԱՐՅԱՆ

Բեմադրիչ, դերասան

20 հունիս, 1901 - 7 մայիս, 1977

Ծնվել է Թիֆլիսում: Պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել 1921թ.: Խաղացել է Թիֆլիսի, Երևանի, Լենինականի և Բաքվի թատրոններում: Եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիրներից: 1935թ. ավարտել է Մոսկվայի թատերարվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1935թ-ից եղել է Երևանի Մ.Գորկու անվան բանվորական թատրոնի ռեժիսոր, 1937-48թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսորը, ուր բեմադրել է Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին», Շիլլերի «Ավազակներ», Գ.Սունդուկյանի «Պեպո», Հ.Բեյլերյանի «Հազարան բլբուլ» և այլ ներկայացումներ: 1935թ-ից զբաղվել է մանկավարժությամբ: 1944թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1968թ-ից` պրոֆեսոր): 1941թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար