Վարդան Հացունի

Բանասեր, ազգագրագետ

Էմմա Կարապետյան

Պատմաբան, ազգագրագետ

Դավիթ Զալյան

Դիրիժոր

Ռուբեն Անգալադյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Մուղնեցյան

Բանաստեղծ, արձակագիր

Ժենյա Մկրտումյան

Դերասանուհի

Դոն Ասկարյան

Կինոռեժիսոր, լուսանկարիչ

Փոլ Բաղդադլյան

Երգիչ, երգահան

Լևոն Մուրադյան

Թավջութակահար

Աշոտ Քեշյան

Դերասան, կինոռեժիսոր

Լիլիթ Մովսիսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՄԱՐԳԱՐԻՏ ԲՐՈՒՏՅԱՆ

Երաժշտագետ

23 մայիս, 1922 - 6 հոկտեմբեր, 2002

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1946թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1951թ.` Հայաստանի ԳԱ արվեստի պատմության և տեսության բաժնի ասպիրանտուրան` Քրիստափոր Քուշնարյանի ղեկավարությամբ: 1938-50թթ դասավանդել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1946թ-ից` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1982թ-ից` պրոֆեսոր): 1972թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության ֆոլկլորական հանձնաժողովի նախագահը: 1988թ. հիմնադրել և ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնը: Շրջել է Հայաստանի մի շարք բնակավայրերում և հավաքագրել բազմաթիվ հայկական ժողովրդական երգեր, պարեղանակներ: Հեղինակել է «Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն», «Թաթուլ Ալթունյան», «Ստեփան Դեմուրյան» և այլ դասագրքեր: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար