Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ՍԱՄՎԵԼ ԵՐԻՑՅԱՆ

Վինագործ

Ծնվել է 1950թ. մայիսի 21-ին, Երևանում: Վինեգործ Հակոբ Երիցյանի որդին է: Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի Մ.Նալբանդյանի անվան դպրոցում, որին զուգահեռ 1958-65թթ երաժշտական կրթություն է ստացել Տ.Չուխաճյանի անվան երաժշտական յոթնամյա դպրոցում` Էդուարդ Դայանի դասարանում: 1965-69թթ սովորել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1969-74թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում` Հրաչյա Բոգդանյանի դասարանում: 1973-94թթ աշխատել է Հսյաստանի ռադիոյի և հեռուսատեսության պետական սիմֆոնիկ նվագախմբում` որպես ջութակահար, վերջին չորս տարիներին` որպես կոնցերտմայստեր: 1974-75թթ աշխատել է Կիրովականի (այժմ` Վանաձոր) Մ.Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես ջութակի դասատու: Վինաշինության մեջ հմտացել է` աշակերտելով և կողքից հետևելով հոր աշխատաքին: 1974թ. պատրաստել է առաջին ջութակը: 1979թ. մասնակցել է Կրեմոնայի Ա.Ստրադիվարիուսի երկրորդ միջազգային մրցույթին` լինելով առաջին մասնակիցը Հայաստանից: Արժանացել է դիպլոմի և հուշամեդալի: 1981թ. արժանացել է դափնեկրի կոչման (առաջին հայ վարպետի) Պոզնանի (Լեհաստան) Վենյավսկու անվան միջազգային մրցույթին: 1982թ.արժանացել է դափնեկրի կոչման համամիութենական հինգերորդ մրցույթին (առաջին հայ վարպետի մրցանակ)` առաջին և երկրորդ մրցանակ` ջութակ և ալտ, իսկ Իտալիայում` Ստրադիվարիուսի մրցույթի դիպլոմին: Վերապատրաստվել է Վ.Պիլարժի արվեստանոցում (Գրադեց, Կրալով): 1986թ. արժանացել է դափնեկրի կոչման համամիութենական մրցույթին` թավջութակ` երրորդ մրցանակ (առաջին և երկրորդ մրցանակներ չեն շնորհվել): Միևնույն թվականին փորձի փոխանակման շրջանակներում մասնակցել է կատարելագործման դասընթացների Լեհաստանում, իսկ Պոզնանի անվան միջազգային մրցույթում արժանացել դիպլոմի: 1988թ. կայացել է նրա առաջին հեղինակային երեկոն, իսկ ջութակը և ալտը արժանացել են դպլոմի Կրեմոնայի մրցույթին: 1991թ. մասնակցել է Օբերլինի (ԱՄՆ) Վ.Նիկողոսյանի «Լարային երաժշտական նվագարանների ռեստավրացիա» վարպետության դասընթացին: 1990-91թթ աշխատել է Փարիզում` Միշել Գլադիոյի արվեստանոցում: 1993թ. փորձառություն է անցել Փարիզում` Էթիեն Վատլոյի, Անդրե Լեվիի երաժշտական գործիքների վարպետների արվեստանոցում: 1994թ. ճանաչվել է հաղթող Հ.Համիլթոն Բրիստոլ (Անգլիա) աշխատանքային մրցույթին` չորս տարի ժամկետով: 1995թ. մասնակցել է Փարիզի «Salon Musicora»-ին: 1991-2002թթ եռամսյա փորձառությունններ է անցել Փարիզում` Մ.Գլադիոյի արվեստանոցում: 2005թ. կայացել է նրա երկրորդ հեղինակային երեկոն և լույս է տեսել Մ.Սիմոնյանի հեղինակած «Երիցյան Վինագործներ» գիրքը: ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է երաժշտական գործիքների փորձագետի մասնագիտական որակավորման: 2012թ. Ա.Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթին կցվել է որպես երաժշտական գործիքների վարպետ: 1994թ-ից աշխատում է որպես լարային երաժշտական գործիքների փորձագետ ՀՀ մշակութային արժեքների պահպանման գործակալությունում: 2013թ-ից ՀՀ կոլեկցիոն լարային երաժշտական գործիքների ռեստավրատոր է, 2015թ-ից ՌԴ երաժշտական լարային գործիքների վարպետների և ռեստավրատորների ու երաժշտարվեստի գործիչների միջազգային միությունների անդամ է: 2013թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2014թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար