Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՀՐԱՆՏ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր

1 դեկտեմբեր, 1927 - 5 հուլիս, 2002

Ծնվել է Թիֆլիսում: Մանկությունն անցել է Թեհրանում, որտեղ ստացել է նախնական երաժշտական կրթությունը և սովորել է Թեհրանի Թագավորական կոնսերվատորիայում: 1947թ. տեղափոխվել է ԱՄՆ: Սովորել է Բոսթոնի համալսարանում, Մասաչուսեթսի «Բերքշայր» երաժշտական կենտրոնում: 1951թ. ավարտել է Միչիգանի համալսարանի երաժշտական մասնաճյուղը: Որպես թավջութակահար ծառայել է ԱՄՆ զինված ուժերի սիմֆոնիկ նվագախմբում և համերգային ծրագրերով շրջագայել տարբեր երկրներ: 1958թ. արժանացել է երաժշտագիտության դոկտորի աստիճանի: Զբաղվել է մանկավարժությամբ, գրել երաժշտագիտական հոդվածներ: 1961-69թթ եղել է Նյու Յորքի «Ժամանակակից երաժշտություն» կազմակերպության տնօրենը, 1969-82թթ` ԱՄՆ-ի Քալիֆորնիայի համալսարանի հայ երաժշտության ամբիոնի հիմնադիր (1979թ.), երաժշտության, կինոյի և դրամայի մասնաճյուղերի, 1983թ-ից` Ֆլորիդայի երաժշտության և արվեստների ինստիտուտի դեկանը: Գրել է «Սիմֆոնիկ դիվերտիսմենտ» (Գերշվինի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ, 1959թ.), «Յոթ բլուրների արձագանքը» կանտատը, կվինտետ, ջութակի, թավջութակի սոնատներ, երգաշարեր և այլն: 1978թ. համերգով այցելել է Երևան: Արժանացել է մի շարք մրցանակների, գրանտների և պատվոգրերի, 1959թ.` Ջորջ Գերշվինի հիշատակի մրցանակին: Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար