ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԶԱՐՅԱՆ

Հասարակական, մշակութային գործիչ

1 փետրվար, 1786 - 6 փետրվար, 1858

Ծնվել է Մոսկվայում: Եղել է Լազարյանների ազնվական տոհմից: Սովորել է Մոսկվայի համալսարանական պանսիոնում, ապա` Պետերբուրգի գերմանական ուսումնարանում: Ծառայել է ռուսական կայսերական գվարդիայում, արտաքին գործերի նախարարությունում և այլուր: 1815թ-ից մինչև մահը եղել է Լազարյան ճեմարանի հոգաբարձուն, 1836թ-ից` Ռուսաստանի արքունի սենեկապետ, 1837թ-ից` պետական խորհրդական: Եղել է նաև Պերմի Լազարյանների գործարանի սեփականատերը (1826թ.): 1938թ. նպաստել է Խուդաբաշյանի հայ-ռուսերեն բառարանի տպագրությանը, կատարել իրավաբանական փաստաթղթերի թարգմանություններ (հայերենից ռուսերեն): 1851թ. 60 հազար ռուբլի է նվիրել Լազարյան ճեմարանի նախակրթարանի բացման համար: Պարգևատրվել է ռուսական Մ.Աննայի առաջին աստիճանի երկու, պարսկական Առյուծ, Արևի և այլ շքանշաններով: Մահացել է Պետերբուրգում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), թաղված է տեղի հայկական գերեզմանոցի եկեղեցում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար