ՀԱՅԿԱԶՈՒՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Դերասան, բեմադրիչ

1 փետրվար, 1890 - 20 դեկտեմբեր, 1960

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական բաժնում և Սորբոնի համալսարանում: Բեմ է բարձրացել 1907թ. Վենետիկում, Էսքիլեսի մի ոդբերգության մեջ: 1910թ. փոխադրվել է Փարիզ, դարձել ֆրանսիական թատրոնի դերասան, խաղացել է Սառա Բեռնարի, Մունե-Սյուլլիի, Պոլ Մունեի խմբերում և «Կոմեդի ֆրանսեզ»-ում։ Նկարահանվել է ֆրանսիական համր և հնչուն ֆիլմերում` «Հիսուս Քրիստոս» (Հուդա), «Սևիլիայի կախարդանքը» (Կրկեսի երգիչ և ձեռնածու) և այլն: Մեծ հաջողության է հասել Աբդուլ Համիդի դերակատարությամբ` «Երկու չալմա» ֆիլմում: Կապված է եղել փարիզահայ կյանքին, հայերեն և ֆրանսերեն առոգանությամբ դասեր է տվել Մխիթարյանների Մուրատյան վարժարանում (Սևր), որի «Մկրտիչ Պեշիկթաշլյան» թատերասրահում բեմադրել է Մ.Նոուրիճանի «Թեոդոր Սալհունի» ողբերգությունը (1930թ.), իր հավելումներով վերաբեմադրել Փարիզի «Հայ դրամատիկ»-ում (1946թ.), Ժ.Ռիփշեի «Ծովահենը» (1935թ., իր թարգմանությամբ)` կատարելով ծեր նավաստու դերը: 1940-ական թվականների կեսերին որպես դերասան և ոեժիսոր ակտիվ մասնակցություն է ունեցել ու նպաստել Փարիզի հայ թատրոնի աշխատանքներին: Գրել է բանաստեղծություններ, որոնք տպագրվել են Փարիզի «Կավռոշ» և այլ պարբերականներում: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար