Հակոբ Կամարի

Լրագրող, պետական գործիչ

Ազատ Վշտունի

Բանաստեղծ

Արմանդ Թոքաթյան

Օպերային երգիչ

Մարիա Չմշկյան

Օպերային երգչուհի

Յակով Խաչիկյան

Գրականագետ, փիլիսոփա

Ռիշար Ժերանյան

Գեղանկարիչ

Րաֆֆի Պետրոսյան

Դաշնակահար

Յուրի Արոյան

Դերասան

Սահակ Պողոսյան

Քանդակագործ

Նունե Բադալյան

Օպերային երգչուհի

Նարեկ Հարթունյան

Արվեստաբան

Արմինե Պողոսյան

Դերասանուհի

Ռուբինա Ռուբեն

Դերասանուհի

Արսեն Հակոբյան

Դերասան, պարող, պարուսույց

Տիգրան Համասյան

Դաշնակահար

 

 

 

 

ԼՈՒԻԶԱ ՊՈԶԱՊԱԼՅԱՆ

Օպերային երգչուհի

24 մարտ, 1936 - 6 մայիս, 1998

Անաիս Եղիայան

Ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Վաղ հասակում բնակվել է Բեյրութում, որտեղ երգել է «Գուսան» երգչախմբում: Հետագայում կատարելագործվել է Միլանում: 1965-73թթ եղել է Համբուրգի օպերային թատրոնի մեներգչուհի: Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա»-ում, Մոնրեալում, Լոնդոնում, Հռոմում, Փարիզում, Բրյուսելում, Բեռլինում, Մյունխենում, Ամստերդամում, Կոպենհագենում, Մոսկվայում, Երևանում և այլուր: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Մոցարտի «Դոն Ժուան» (Դոննա Աննա), Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Տրուբադուր» (Լեոնորա), «Ֆալստաֆ» (Ալիս), Գունոյի «Ֆաուստ» (Մարգարիտ), Պուչչինիի «Բոհեմա» (Միմի) և այլն: Կատարել է սոպրանոյի երգամասեր վոկալ-սիմֆոնիկ երկերում` Բախի h-moll մեսսա, Մոցարտի «Ռեքվիեմ», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիա, Բրամսի «Գերմանական ռեքվիեմ» և այլն: Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի` կատարելով Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Բարսեղ Կանաչյանի, Գուրգեն Ալեմշահի և այլոց ստեղծագործությունները: Բազմիցս դարձել է միջազգային մրցույթների դափնեկիր: Մահացել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար