Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ԺԻՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կինոօպերատոր

2 հուլիս, 1911 - 5 մայիս, 1989

Ծնվել է Թիֆլիսում: 1930-33թթ սովորել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում: 1927թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1949-54թթ եղել է վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի Հայաստանի թղթակից-օպերատորը: Նկարահանել է բազմաթիվ վավերագրական սյուժեներ և տասնյակ փաստագրական ֆիլմեր` «Երկիր հայրենի» (1945թ.), «Հայաստանի շինանյութերը», «Զիթհանքովի կոլտնտեսության մարդիկ» (երկուսն էլ` 1947թ.), «Սովետական Հայաստան» (1950թ.), «Ասք մեծ ճշմարտության մասին» (1970թ.) և այլն: Որպես օպերատոր հեղինակել է հայկական առաջին մուլտիպլիկացիոն («Շունն ու կատուն», 1937թ.), գունավոր («Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը», 1952թ.) և լայնէկրան («Ճանապարհ դեպի կրկես», 1963թ.) ֆիլմերը: Եղել է Հայկինոյի կոմբինացված նկարահանումների կազմակերպիչներից («Քաջ Նազար», 1940թ., «Դավիթ Բեկ», 1944թ. և այլն): Նրա նկարահանած գեղարվեստական կինոնկարներից են` «Ոսկե ցլիկը» (1955թ.), «Սիրտն է երգում» (1956թ.), «Ինչո՞ւ է աղմկում գետը» (1959թ.), «Արևածագից առաջ» (1960թ.), «Լալվարի որսկանը» (1965թ.), «Հուշարձան» (1971թ.) և այլն: 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար