Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԳՈՀԱՐԻԿ ՂԱԶԱՐՈՍՅԱՆ

Կոմպոզիտոր, դաշնակահար

21 դեկտեմբեր, 1907 - 29 հոկտեմբեր, 1967

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1926թ. ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա, որտեղ աշակերտել է Լազար Լևիին (դաշնամուր), Փոլ Դյուկասին (կոմպոզիցիա)։ Բնակվել է Կ.Պոլսում։ Զբաղվել է նաև մանկավարժական և երաժշտական-հասարակական գործունեությամբ։ 1934թ-ից համերգներով հանդես է եկել Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում և ԱՄՆ–ում։ Կատարել է հնագույն վարպետներից մինչև նորագույնների երկեր (ներառյալ Կոմիտասի և սեփական գործերը)։ Հեղինակել է կամերային գործեր, դաշնամուրային երկու կոնցերտ, «Մի մոր պատմություն» բալետը (ըստ Անդերսենի), ստեղծել է ծավալուն «պատմողական» հայկական երգի ինքնատիպ տեսակ (Ա.Իսահակյանի «Կտակ», Ս.Կապուտիկյանի «Սիրերգ», Մ.Մեծարենցի «Եկեսցե» խմբերգը դաշնամուրով և այլն)։ Մեղեդիական արվեստը արմատներով կապված է հայկական ժողովրդական և հոգևոր երգին, ներդաշնակությունը զարգացել է ժողովրդականի հետ սերտ միաձուլվող դիատոնիզմից, հասել մինչև խրոմատիզմի և դիսոնանսների գործածության 20-րդ դարին բնորոշ առատությանը։ Տպագրված են դաշնամուրային 24 էտյուդները, Կոմիտասի՝ 1913թ. հավաքած ժողովրդական երգերից 20-ի դաշնամուրային շարադրությունը, աշուղական երգերի մշակումներ և այլն: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար