ԳԵՎՈՐԳ ԱԲՈՎՅԱՆ

Երաժշտագետ, թատերական գործիչ

29 հոկտեմբեր, 1837 - 30 դեկտեմբեր, 1866

Ծնվել է Լոռու Օձուն գյուղում (այժմ` ՀՀ Լոռու մարզում): Նախնական կրթությունն ստացել է Սանահինի դպրեվանքում: 1847թ. ուսանել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1849թ. Ներսես Աշտարակեցու օժանդակությամբ ուղարկվել է Մոսկվա՝ Լազարյան ճեմարան, որն ավարտել է 1854թ.։ Մոսկվայում ուսանելու տարիներին մտերմացել է առաջավոր մտավորականների հետ, տարվել հեղափոխական գաղափարներով։ 1854-66թթ Թիֆլիսում զբաղվել է մանկավարժությամբ, կիրառել նոր ծրագրեր և մանկավարժական մեթոդներ։ Նրա «Համառոտություն հայոց ազգի պատմության» աշխարհաբար դասագիրքն ունեցել է չորս հրատարակություն (1869թ., 1877թ., 1884թ., 1893թ.)։  Գաբրիել Սունդուկյանի և Պերճ Պռոշյանի հետ ակտիվորեն մասնակցել է հայ թատերական և երաժշտական կյանքին, գրել է երգեր, Շ.Կարենյանի «Շուշանիկ» պատմական ողբերգության (բեմադրվել է Թիֆլիսում, 1859թ.) երաժշտությունը, ստեղծել և ղեկավարել է երգչախումբ։ Անհետացել է Թիֆլիսում. ենթադրվում է, որ նարոդնիկների հետ ունեցած կապերի համար ցարական ոստիկանությունը նրան գաղտնի աքսորել է Օխոտսկ, որտեղ և մահացել է։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար