Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐՈՒՍՅԱԿ ՓԱՓԱԶՅԱՆ

Դերասանուհի

18 մարտ, 1841 - 27 ապրիլ, 1907

Մարիամ Պեզիրճյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է դերասանուհի Աղավնի Փափազյանի քույրը, հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին: 1857-59թթ խաղացել է Սրապիոն Հեքիմյանի թատերախմբում: 1861-63թթ եղել է «Արևելյան թաարոն»-ի առաջատար դերասանուհին: 1863թ-ից խաղացել է «Վասպուրական թաարոն»-ում: 1866թ. Ստեփան Էքշյանի հետ ստեղծել է սեփական թատերախումբը: Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Թ.Թերզյանի «Սանդուխտ կույս» (Սանդուխտ), Մ.Պեշիկթաշլյանի «Արշակ Բ» (Ռոքսանա), Ռ.Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան» (Փառանձեմ), Գրիլպարցերի «Սաֆո» (Սաֆո), Հյուգոյի «Արքայն զբոսնու» (Բլանշ), Սոֆոկլեսի «Անտիգոնե» (Անտիգոնե), Ալֆիերիի «Մերոպե» (Մերոպե), Պելիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (Ֆրանչեսկա) և այլն: Հաջողությամբ անձնավորել է նաև կատակերգական դերեր Մոլիերի «Ագահը» (Էլիզա), Գոլդոնիի «Պամելա» (Պամելա) և այլ ներկայացումներում: Միքայել Նալբանդյանը, Հարություն Սվաճյանը և հայ այլ առաջադեմ գործիչներ բարձր են գնահատել դերասանուհու գործունեությունը: Մինչև 1887թ. ընդմիջումներով հանդես է եկել տարբեր թատրոններում: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար