Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՐԱՄ ՔԱԹԱՆՅԱՆ

Դիրիժոր

10 մարտ, 1926 - 22 դեկտեմբեր, 1998

Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Կոնստանտին Սարաջևի դասարանը: Նույն թվականից եղել է Սվերդլովսկի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, 1958թ-ից` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1964-70թթ և 1974-82թթ` գլխավոր դիրիժորը: 1970-73թթ ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և եղել է գլխավոր դիրիժորը: Նրա ղեկավարությամբ Երևանում (առաջին անգամ ԽՍՀՄ-ում) իրականացվել են Ի.Ստրավինսկու «Էդիպ արքա» օպերա-օրատորիայի (1963թ.), Լ.Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» երաժշտական դրամայի (1963թ.), Զ.Մենոտտիի «Հյուպատոսը» (1966թ.), Վ.Բելլինիի «Նորմա» (1975թ.) օպերաների, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների մի շարք օպերաների և բալետների, այդ թվում` Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (1961թ.), Է.Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (1966թ.), Գ.Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968թ.), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (1969թ.) բեմադրությունները: 1976թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար