Հովսեփ Վարդանյան

Գրող, պատմաբան

Փառնակես

Դրամատուրգ

Ահարոն Ստեփանյան

Լրագրող, հրապարակախոս

Գրեգոր Ասլան

Դերասան

Այծեմնիկ Զարդարյան

Քանդակագործ

Արթուր Փինաջյան

Գեղանկարիչ

Շավիղ Գրիգորյան

Արձակագիր, գրականագետ

Արա Հարությունյան

Քանդակագործ

Ռաֆիկ Բոշյան

Ճարտարապետ

Վերա Ասլանյան

Թարգմանիչ

Կարո Մկրտչյան

Գեղանկարիչ

Արմեն Շեկոյան

Բանաստեղծ, արձակագիր

Առնո Խայաջանյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՏՐՊԵՏ

Արձակագիր

31 հունվար, 1860 - 27 մայիս, 1937

Սարգիս Մուբայաջյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: Ավարտել է տեղի կաթոլիկների վարժարանը, 1877թ.` Կ.Պոլսի Օսմանյան լիցեյը: 1880թ-ից արևելահայ գյուղաքաղաքներում աշխատել է որպես ուսուցիչ: 1893թ-ից եղել է Հնչակյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ: 1895թ. ձերբակալվել և աքսորվել է Ռոստով: Ազատվելուց հետո մեկնել է Թավրիզ: Հրատարակել է «Ապագա» լրագիրը։ Ստեղծագործությունները հիմնականում արտացոլել են արևմտահայ գյուղաշխարհը, այնտեղ կատարվող խմորումները: 1891թ. գրել է «Ալմաստ» երկհատոր վեպը, որտեղ պատկերել է հայ ազատագրական գաղտնի կազմակերպություններից մեկի՝ Կարինի «Պաշտպան հայրենյաց» միության գործունեությունը, նրա ջախջախումը, ապա՝ բանվորական շարժման առանձին դրվագներ Թիֆլիսում։ Հայ ազգային-ազատագրական շարժման հարցերում ունեցել է յուրօրինակ դիրքորոշում. անհրաժեշտ է համարել հայ-թուրք «հեղափոխական համագործակցությունը»՝ համիդյան ռեժիմը տապալելու համար։ Գրողը ժառանգել էր մանրբուրժուական գյուղացիական դեմոկրատիայի հեղափոխական տրամադրություններն ու հայացքները: Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրված նրա «Տժվժիկը» հայտնի պատմվածքը, որը հիմք է դարձել համանուն կինոնկարի համար: 1880-­ական թվականներից սկսել է ուսումնասիրել Վիշապ հուշարձանները, որոնց ուսումնասիրությունները 1926թ. հրապարակվել են: Ստեղծել է նաև պատմաբանասիրական հետազոտություններ, հրապարակախոսական հոդվածներ` «Հողատիրությունը Կովկասում», «Հայ թագավորների և քաղաքների դրամները նախնական ժամանակներից մինչև Տրդատ»: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Լենինականում (այժմ՝ Գյումրի):