ՀՐԱՆՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

20 մարտ, 1918 - 23 հունիս, 1980

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1937թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1946թ.` Ռիգայի գեղարվեստի ակադեմիան: Սովորել է արվեստագետ պրոֆեսոր Արիյ Սկրիդեի արվեստանոցում, որտեղ ուսանողական տարիներին մեկընդմիշտ կողմնորոշվել է` ուղի ընտրելով ռեալիզմի մեթոդը: 1939թ. դյուցազնավեպի 1000-ամյակին նվիրված ցուցահանդեսում նկարչի կտավն արժանացել է բարձր գնահատականի: Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Երևան քաղաքի թանգարանում, Ե.Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում, Հայրենական պատերազմի թանգարանում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, Խ.Աբովյանի տուն-թանգարանում, ՀՀ Վանաձոր և Ջերմուկ քաղաքների պատկերասրահներում, արտասահմանյան բազմաթիվ երկրների ցուցասրահներում և անհատական հավաքածուներում: 1973թ. ունեցել է առաջին անհատական ցուցահանդեսը: Մահացել է Երևանում: