Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

Արա Պապանյան

Շեփորահար

 

 

 

 

ՆՈՒՆԵ ՍԻՐԱՎՅԱՆ

Գեղանկարչուհի, թատերագետ

Ծնվել է 1973թ. հուլիսի 5-ին, Երևանում: Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի դուստրն է, գեղանկարիչներ Դավիթ և Գագիկ Սիրավյանների քույրը: 1994թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական բաժինը: Ստեղծել է տարազների էսքիզներ, լուսանկարների շրջանակներ, կոլաժներ, ձեռագործ զարդեր, տիկնիկներ, աքսեսուարներ` ապակուց և քարերից պատրաստված իրեր: Նկարազարդումներ է արել «Ծիծեռնակ» մանկական ամսագրի համար: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (2007թ., 2011թ.): Մասնակցել է խմբակային ցուցահանդեսների: Աշխատանքները ցուցադրվել են Գլենդելի «Black Maria» պատկերասրահում և Լոս Անջելեսի «Papillon» արվեստի ինստիտուտում: