Միրզա Մելքոմ Խան

Դիվանագետ, հրապարակախոս, արձակագիր

Գևորգ Տեր-Աղեքսանդրյան

Բանահավաք, ազգագրագետ, արձակագիր

Հովհաննես Հակոբյան

Պատմաբան, հրապարակախոս

Էդուարդ Թոփչյան

Գրականագետ

Ասատուր Մնացականյան

Բանաստեղծ, բանասեր

Վարդիթեր Կարապետյան

Գեղանկարչուհի

Մովսես Պչաքչյան

Արձակագիր, թարգմանիչ

Սաթիկ Հախնազարյան

Դերասանուհի

Լիդուշիկ

Երգչուհի

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱԴՈՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1954թ. սեպտեմբերի 13-ին, Երևանում: 1971-75թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Հեղինակ է ռեալիստական և աբստրակտ գործերի: Գործերից հայտնի են` Վիլյամ Սարոյանի, Արշիլ Գորկու, Սերգեյ Փարաջանովի, Շառլ Ազնավուրի, Ավետիք Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի, Պարույր Սևակի դիմանկարները և այլն: 1990թ-ից Հայաստանի նկարիչների միության, 1995թ-ից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի արվեստի միջազգային ասոցիացիայի անդամ է։ 1996թ-ից բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։ Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Կորեայում, Ճապոնիայում, Բրազիլիայում: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ ԱՄՆ-ում (2000թ-ից), Ֆրանսիայում (2003թ.): 2003թ. Բեռլինի World Art Celebrities Journal-ի կողմից արժանացել է «Ամսվա լավագույն նկարիչ» տիտղոսին։ 2008թ. ամերիկյան «Քենեդի» հրատարակչությունը նրան ճանաչել է «Լավագույն նկարիչ»։ Աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Անգլիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Կորեայի, Չինաստանի, Նորվեգիայի և Լիբանանի մասնավոր հավաքածուներում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար