Ստեփանոս Ռոշքա

Բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ

Հովհաննես Քարամյան

Քանդակազարդող

Գրիգոր Քեշիշյան

Արձակագիր, թարգմանիչ

Հակոբ Նորունի

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Սարգիս Սարգսյան

Քանդակագործ

Գեորգի Գյոդակյան

Երաժշտագետ

Բելա Հովնանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Լենդրուշ Ալոյան

Բանասեր, լրագրող

Ասատուր Պզտիկյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գենադի Մելքոնյան

Կինոռեժիսոր

Անահիտ Քոչարյան

Դերասանուհի

Իրինա Մկրտչյան

Գեղանկարչուհի, գրաֆիկ

Արման Նշանյան

Դերասան, օպերային երգիչ

 

 

 

 

ԱՐԱՐԱՏ ՂԱՐԻԲՅԱՆ

Գեղանկարիչ

23 մայիս, 1903 - 23 հունիս, 1952

Ծնվել է Հայաստանի Աղբաշ (այժմ` ՀՀ Արարատի մարզի Արևշատ) գյուղում: 1923-29թթ սովորել է Լենինգրադի բարձրագույն գեղարվեստատեխնիկական ինստիտուտում (Վխուտեին)` Պ.Ա.Շիլինգովսկու արվեստանոցում։ Աշխատել է հիմնականում գրաֆիկայի բնագավառում։ Ստեղծել է դիմանկարներ, հին ու նոր Երևանը պատկերող բնանկարներ, ձևավորել գրքեր։ Աշխատանքներից են` «Աղբաշեցու դիմանկարը» (փայտագրություն, 1928թ.), «Վահրամ Փափազյանը Օթելլոյի դերում» (փափուկ լաք, 1939թ.), «Հին Երևան» (ինքնավիմագրություն), «Օպերայի և բալետի թատրոնի շենքը Երևանում» (տուշ, 1952թ.), Նաիրի Զարյանի «Ռուշանի քարափը» գրքի շապկանկարը (գուաշ, 1931թ.)։ 1947-52թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1933թ., 1940թ., 1955թ. հետմահու)։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար