Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՄԱՐՏԻՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ճարտարապետ

5 մարտ, 1925 - 16 սեպտեմբեր, 2008

Ծնվել է Երևանում: 1949թ. ավարտել է Բաքվի ինդուստրիալ, 1955թ.` Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտները: 1970թ-ից դասավանդել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում (2002թ-ից` պրոֆեսոր): 1955-69թթ աշխատել է Բաքվի նախագծային կազմակերպություններում, 1969-89թթ` Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետական, ապա` գլխավոր հատակագծի արվեստանոցներում` որպես ղեկավար, 1989-93թթ` փոխտնօրեն: 1950թ-ից նրա նախագծերով Բաքվում իրականացվել են բնակելի տներ, «Կանաչ թատրոնը» (1962թ.), Նավթագործների պողոտայի կառուցապատումը (1964թ.), հյուրանոցային համալիր «Նեֆտյանիե կամնի»-ում (1964-68թթ), Նախիջևանում` արվեստի թանգարան (1960թ.) և այլն, Երևանում` Հարավ-արևմտյան (1970-75թթ), Արևմտյան (1974թ., նաև` Ա-1, Ա-2, Ա-3 միկրոշրջանների կառուցապատումը), Նուբարաշենի գլխավոր (1983թ.) հատակագիծը, Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի վարչական շենքը (1985թ.), Գյումրու թիվ 58 թաղամասի կառուցապատումը (1990թ.), Ստեփանակերտի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը (1990թ.) և այլն: Համահեղինակ է «Խորհրդային Հայաստանի ճարտարապետությունը» մենագրության (ռուսերեն, 1986թ.): 1986թ. դարձել է «Տարվա լավագույն նախագիծ» համամիութենական ստուգատեսի դափնեկիր: 1984թ. արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետների միության ոսկե մեդալի` Արևելյան Հայաստանի միացումը Ոուսաստանին 150-ամյակի համալիրի մրցութային նախագծի համար: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար