Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀՐԱՆՏ ԱՉՅԱՆ

Ճարտարապետ

19 օգոստոս, 1928 - 14 հոկտեմբեր, 1990

Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1951-55թթ աշխատել է Երևաննախագիծ, 1956-67թթ` Հայպետնախագիծ ինստիտուտներում: Եղել է ավագ ճարտարապետ, խմբի ղեկավար, նախագծի գլխավոր ճարտարապետ, 1967-90թթ` Հայկոմուննախագիծ ինստիտուտի շինարարական ճարտարապետական արվեստանոցի ղեկավարը: Հեղինակ է Մասիսի և Ծաղկահովիտի կենտրոնների կառուցապատման, Երևանի Նժդեհի հրապարակի, Մաշտոցի պողոտայի բնակելի տների, ԵՊՀ մարզական համալիրի, Դիլիջանի կապի տան, Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան, դպրոցներ Գյումրիում, Վանաձորում, մանկական ճամբարներ Կապանում, Մեղրիում և այլն: Աչքի է ընկել իր նախագծած հյուրանոցներով (Արթիկ, Աշտարակ, Գորիս, Մարտունի, Արմավիր, Հրազդան): 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: