ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է 1935թ. հունվարի 28-ին, Երևանում: Ճարտարապետ Իզա Չոլախյանի ամուսինն է, կինոօպերատոր Լաերտ Պողոսյանի եղբայրը: 1959թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը: 1959-93թթ աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում: 1980թ-ից եղել է արվեստանոցի ղեկավար, 1989-93թթ` ինստիտուտի տնօրենը: 1974թ-ից Հայաստանի ճարտարապետների միության քարտուղարն է: Հեղինակ է Աբովյան (1961թ.), Սևան (1961թ.) քաղաքների գլխավոր հատակագծերի (ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեգյանի հետ): Նրա նախագծերով կառուցվել են Երևանում՝ «Ռոսիա» կինոթատրոնը (1970-74թթ, համահեղինակներ՝ Ա.Թարխանյան, Ս.Խաչիկյան, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակ` 1979թ.), Երիտասարդության պալատը (1979թ., համահեղինակներ՝ Ա.Թարխանյան, Ս.Խաչիկյան, ՀամԼԿԵՄ մրցանակ` 1981թ.), Մարզահամերգային համալիրը (սկսվել է 1978թ., հեղինակային խմբի հետ), Դիլիջանում` ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը (սկսվել է 1974թ., համահեղինակներ` Ս.Խաչիկյան, Ս.Սաֆարյան), Գորիսում բնակելի թաղամաս (1975թ., համահեղինակներ՝ Մկրտչյան, Սողոյան) և այլն: 1992թ-ից Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի թղթակից անդամ է, 1994թ-ից` ՀՃԱ ակադեմիկոս: 1973-77թթ արժանացել է խորհրդային ճարտարապետության նվաճումների դափնեկրի, 1984թ. և 1985թ.` «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսների դափնեկրի կոչման, ԽՍՀՄ ԺՏՆՑ մեդալի, 1975թ.` Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար