
Հովհաննես Ալխազյան
Գեղանկարիչ

Կոստան Զարյան
Բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ

Վլադիմիր Փիրադյան
Դիրիժոր

Վաղարշ Վաղարշյան
Դերասան, դրամատուրգ

Սերգեյ Ասլամազյան
Թավջութակահար

Արշամ Տատրյան
Բանաստեղծ, լրագրող

Բաբկեն Հարությունյան
Թատերագետ

Էդուարդ Վանունց
Հնչյունային օպերատոր

Դմիտրի Ատովմյան
Կոմպոզիտոր

Սամվել Կարապետյան
Գրաֆիկ

Վահան Ռումելյան
Գեղանկարիչ

Լուսինե Բադալյան
Հաղորդավար

Սոֆիա Բաղդասարյան
Օպերային երգչուհի, դերասանուհի
ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

27 հունիս, 1976 - 15 հոկտեմբեր, 2006
Ծնվել է Երևանում: 1986թ. հաճախել է Նաիրա Գուրջինյանի վոկալ խումբ: 1992թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1993թ.` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը: 1994-99թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտում և դպրոցում աշխատել որպես անգլերենի ուսուցչուհի: 1994թ. «Ջազ-փոփ» համույթի հետ մասնակցել է Սվերդլովսկի միջազգային մրցույթին և արժանացել «Գրան պրիի» մրցանակի: 1995թ. աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 1996թ. մասնակցել է «Յալթա-Մոսկվա տրանզիտ» երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթին և ստացել հատուկ մրցանակ: 1999թ. արժանացել է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչման, իսկ Բելառուսի «Զոլոտոյ շլյագեր» մրցույթում արժանացել 2-րդ մրցանակին: 2000թ. Բուլղարիայի և Մակեդոնիայի երաժշտական մրցույթների ժամանակ արժանացել է «Գրան պրի» մրցանակի: Նույն թվականին ներկայացրել է Հայաստանը «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում և արժանացել 2-րդ մրցանակին: 2003թ. ավարտել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիան: 2006թ. հետմահու արժանացել է Հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչման: 2006թ-ից Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխության կոմիտեի կողմից սահմանվել է Վարդուհի Վարդանյանի անվան հատուկ մրցանակ: Թողարկվել է երգչուհու «Խառնաշփոթ» (2007թ.), «Только ты» (2007թ.), «Իմն ես» (2011թ.), «13 երգ՝ նվիրված Վարդուհի Վարդանյանին» (2008թ.) ձայնասկավառակները: Մահացել է ավտովթարից, ՀՀ Սևան-Մարտունի ճանապարհին: