Գևորգ Ախվերդյան

Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

Խորեն Ստեփանե

Բանաստեղծ

Ալեքսանդր Աբելյան

Դրամատուրգ, թատերական գործիչ

Արաքսի Օհանյան

Դերասանուհի, բեմադրիչ

Հրաչյա Մեքինյան

Բեմանկարիչ, դերասան

Սերգո Միկոյան

Պատմաբան

Գայանե Մամաջանյան

Գեղանկարչուհի

Գևորգ Սարգսյան

Գեղանկարիչ

Վահե Խաչատրյան

Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Արմինե Գրիգորյան

Երգչուհի, դերասանուհի

Լուսինե Մարտիրոսյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ԶՈՒԼՈՒՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գեղանկարիչ

2 հունիս, 1932 - 30 հուլիս, 2018

Ծնվել է ՌԴ Կրասնոդար քաղաքում: 1957թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշխատել է կոմպոզիցիայի և բնանկարի ժանրերում: Գործերն աչքի են ընկնում հոգեբանական խորությամբ և դրամատիզմով: «Մղձավանջային օրերը» (1955-57թթ) Հայոց Մեծ եղեռնի թեմայով արված շարքի կոմպոզիցիոն յոթ ստեղծագործություններից առաջինն է: Աշխատանքներում կարևոր տեղ է գրավել Հայոց Մեծ եղեռնի թեման, իսկ առաջին գործերում գերիշխողը հայրենասիրական թեման էր, որոնց շարքը լրացնում են «Ձեյթունցիներ» (1960թ.), «Կարոտ» (1971թ.), «Տեսիլք» (1979-80թթ), «Արդարադատություն» (1980թ.), «Երեք սերունդ» (1966թ.), «Գարուն էր» (1965թ.) գործերը: Նկարչի գործերից են նաև` «Ֆրունզե Մկրտչյան» (1956թ.), «Բանվորական ճաշարան Բրատսկում» (1963թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1970թ.), «Սպենդիարովը և Գորկին» (1970թ.), «Հաց հանապազօրյա» (1973թ.), «Երեկոյան ղողանջներ» (1985թ.), «Մտորում» (1989թ.), «Խորեն Աբրահամյան» (1990թ.), «Կարեն Դեմիրճյան» (1997թ.), «Աշնանային նատյուրմորտ» (1994-2004թթ, շարք), «Աստվածընկալ եկեղեցին» (2002թ.), «Արայի սար» (2010թ.), «Սաղմոսավանք» (2010թ.): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հունգարիայում (1972թ.), Չեխոսլովակիայում (1972թ.), Գերմանիայում (1977թ.), ԱՄՆ-ում (1977թ.), Դանիայում (1978թ.), Ֆրանսիայում (1977թ., 1978թ.), Մոսկվայում (1987թ.), Երևանում (1994թ., 1998թ., 2006թ.), Վիեննայում (2002թ.): 1957թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: 2010թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: