Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Քանդակագործ

22 հունիս, 1931 - 6 հուլիս, 2017

Ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում: Եղել է գեղանկարիչ Զաքար Խաչատրյանի եղբայրը: Ավարտել է Սիսիանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը, աշխատել բանվոր: 1954թ. ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, սակայն 2-րդ կուրսից նրան գործուղել են Սանկտ Պետերբուրգի Ի.Ն.Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որն ավարտել է 1961թ.: Նույն տարում մասնակցել է Ալեքսանդր Թամանյանի հուշակոթողի համար հայտարարված մրցանակաբաշխությանը և շահել 1-ին և 2-րդ մրցանակները: Հուշարձանը բացվել է 1974թ.: Հեղինակ է 50-ից ավելի բոլորաքանդակների, հարթաքանդակների և բարձրաքանդակների, որոնցից են` Կարլ Մարքսի կիսանդրին (1962թ.), Սիսիան քաղաքի մուտքի արծիվը (1969թ.), Հայրենական պատերազմում զոհված կուրթանցիների հուշարձանը (1971թ.), Ալեքսանդր Թամանյանի արձանը (1974թ.), Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու հարթաքանդակները (1975թ.), Խաչքար Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Վեհարանի բակում (1975թ.), Երևանի կոնյակի գործարանի հարթաքանդակները (1975-93թթ), Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի հարթաքանդակները (1981թ.), Արմեն Տիգրանյանի կոթողը Երևանի Օղակաձև զբոսայգում (1985թ.), Օրբելի եղբայրների հուշահամալիրը Ծաղկաձորում (1988թ.), Նիկողայոս Ադոնցի հուշարձանը Սիսիանում (1993թ.), Քաշաթաղի եկեղեցու բարձրաքանդակները (2003թ.), Ջիվանու հուշակոթողը Ջավախքում (2005թ.) և այլն: Ստեղծել է նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ: Արժանացել է ԽՍՀՄ կառավարության ճարտարապետության գծով առաջին մրցանակի, 1989թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2007թ.՝ ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար