Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Անդրանիկ Բերբերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

 

 

 

 

ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գեղանկարիչ

11 դեկտեմբեր, 1924 - 21 հունվար, 2017

Ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում: Եղել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանի եղբայրը: 1956թ. ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը, 1960-62թթ կատարելագործվել Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում: 1968թ-ից դասավանդել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում (1981թ-ից` ամբիոնի վարիչ, 1984թ-ից` դեկան, 1986թ-ից` պրոֆեսոր): Ստեղծել է հիմնականում դիմանկարներ, բնապատկերներ` «Սայաթ-Նովա» (1963թ.), «Կոմիտաս» (1968թ.), «Ա.Ձ.Խաչատրյան» (1982թ.), «Հին Մեղրի» (1970թ.), «Արագած. ծաղիկներ» (1974թ.), «Հին երևանյան բակ» (1980թ.), «Մանուշակներ և ձնծաղիկներ», «Վարդեր» (երկուսն էլ` 1982թ.), նաև «Հին Ռիգա», «Սամարղանդ. Ռեգիստան», «Մեգալիթներ Սյունիքում» (երեքն էլ` 1980թ.), գրաֆիկական գործեր և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Հայաստանի, Շվեյցարիայի, Հնդկաստանի, Շվեդիայի, Ֆինլանդիայի տարբեր քաղաքներում: Գործերից պահվում են Մոսկվայի, Երևանի, Սանկտ Պետերբուրգի և այլ քաղաքների պատկերասրահներում: 1962թ. Սիսիանում նկարչի հիմնադրած մանկական գեղարվեստական դպրոցը կոչվել է Զաքար Խաչատրյանի անունով: 1995թ-ից եղել է Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի պետրովյան ակադեմիայի անդամ: 1983թ. արժանացել է Հայաստանի, 2005թ.` Ռուսաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Սանկտ Պետերբուրգում: