Աղաթոն Հովնաթանյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Դանիել Ղազարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Սաշա Օգանեզաշվիլի

Քամանչահար, երգահան

Անիտա Կոնտի

Oվկիանոսագետ, լուսանկարիչ, բնախույզ

Հենրիկ Նիկոյան

Գեղանկարիչ, դիզայներ

Շուշան Ղազարյան

Դերասանուհի

Կամիլա Երկանյան

Դաշնակահար, բանաստեղծ

Արա Աբրահամյան

Հաղորդավար

Աշոտ Հակոբյան

Դերասան, բեմադրիչ

Այդին Դավուդի

Կոմպոզիտոր, երգիչ

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գեղանկարիչ

12 նոյեմբեր, 1897 - 23 նոյեմբեր, 1976

Ջիոտտո

Ծնվել է Թիֆլիսում: 1916-19թթ սովորել է Թիֆլիսի գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակագործության դպրոցում` Եղիշե Թադևոսյանի արվեստանոցում, 1921-23թթ` Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական արվեստանոցներում (դասատուներ` Ա.Ա.Վեսնին, Լ.Ս.Պոպովա)։ Բնակվել և ստեղծագործել է ծննդավայրում, 1962թ-ից` Երևանում: Հիմնական ժանրերը` դիմանկար, նատյուրմորտ և բնանկար։ Թիֆլիսի «մեյդանը», հայկական եկեղեցիները, գունագեղ շուկաներն ու կինտոները նկարչի ստեղծագործական ոգեշնչման աղբյուրներ են հանդիսացել։ 1920-30-ական թվականների գործերում («Հայկուհու», 1922թ., «Շողիկի», 1929թ., «Մոր», 1929թ., դիմանկարները, «Բնանկար», 1922թ., «Նատյուրմորտ անձեռոցիկով», 1922թ., «Նատյուրմորտ։ Մրգեր», 1929թ., «Տերոսի մահը», 1929թ.) շագանակագույնի, կանաչի, դեղինի զուսպ համադրությամբ ստեղծված պարզ, կառուցիկ ձևերը նրա խստաշուևչ արվեստին հաղորդում են հոգեբանական խորություն ու էպիկական հնչեղություն: 1927թ., Մոսկվայում, Հոկտեմբերյան հեղափոխության 10-ամյակին նվիրված ցուցահանդեսում, նկարչի ներկայացրած, «Ստեփան Շահումյան» (1926թ.) և «Առաջնորդի մահը» (1927թ.) աշխատանքները բարձր են գնահատվել մոսկովյան մամուլի կողմից: Գաղթական հայ կնոջ ընդհանրացված կերպարը խորհրդանշում է «Մանուշակը» դիմանկարը (1929թ.): 1930-ական թվականներից նրա երփնագիրը դարձել է հնչեղ ու կենսահաստատ («Ճանապարհ անտառում», 1930թ., «Վիրավոր բանվորը», 1930թ., «Դիանայի դիմանկարը», 1945թ., «Սայաթ-Նովա», 1961թ.): 1960-ական թվականների աշխատանքներում («Նատյուրմորտ կիտրոններով», 1962թ., «Մարդը լեռներում», 1963թ., «Նատյուրմորտ խաղաթղթերով», 1965թ.) գունապատկերը դարձել է բազմազան, լուսավոր: «Վարդանանք» (1963թ.), «Ցասում» (1963թ.) կտավներին, Կոմիտասին նվիրված նկարաշարին (1963-65թթ) բնորոշ է կոթողայնությունը: Ստեղծել է հայ և վրաց գրողների դիմանկարներ («Դերենիկ Դեմիրճյան», 1922թ., «Եղիշե Չարենց», 1929թ., «Ալեքսանդր Շիրվանզադե», 1930թ., «Գալակտիոն Տաբիձե», 1957թ., «Հովհաննես Թումանյան», 1969թ.): 1923-60թթ նկարչություն է դասավանդել Թբիլիսիի հայկական դպրոցներում: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար