Եգոր Խուբով

Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Վահան Բաստամյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Նորայր Բյուզանդացի

Լեզվաբան, հայագետ

Կարապետ Մելիք-Օհանջանյան

Բանասեր, հայագետ, արևելագետ

Արմեն Դարյան

Արձակագիր, թարգմանիչ

Բագրատ Գրիգորյան

Գեղանկարիչ

Մարի Զաքարյան

Գրականագետ

Վերժինե Սեմիրջյան

Գեղանկարչուհի

Անուշ Ասլիբեկյան

Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ

Գրիգոր Գալստյան

Հաղորդավար, ռեժիսոր

 

 

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ

Օպերային երգչուհի, դերասանուհի

9 նոյեմբեր, 1905 - 13 դեկտեմբեր, 1979

Ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է տեղի կոնսերվատորիան, ապա տեղափոխվել Երևան: Եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, որտեղ լայն ճանաչում է ձեռք բերել` կատարելով Տոսկայի դերը Ջ.Պուչչինիի «Տոսկա» օպերայում: Հետագայում աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` Հայկանուշ Դանիելյանի և Շարա Տալյանի խորհրդով: Եղել է բազմաթիվ օպերետային հերոսուհիների առաջին կատարողը: Հանդես է եկել հետևյալ ներկայացումներում` «Մարցիա» (Մարցիա), «Սերենադա» (Գալինա), «Խեղճ Իոնաֆան» (Հանրիետ), «Երջանիկ օր» (Լյուբա), «Հրո քրմուհին» (Ներա), Ռ.Նելսոնի «Թագավորը զվարճանում է» (Էդլանտինա), Ա.Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» (Շողիկ), «Ատամնաբույժն արևելյան» (Սոֆի), Ա.Պապայանի «Մեծ հարսանիք» (Գոհար), «Խանդից պատուհաս» (Դատավոր), Յ.Շտրաուսի «Գնչուների բարոն» (Չիպրա), Ի.Կալմանի «Բայադերա» (Օդետտա), Գ.Սունդուկյանի «Վարինկի վեչեր» (Վարինկա), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Մագթաղինե), Գ.Գոգուայի «Երկու օրիորդ» (Մինադորա) և այլն: 1954թ-ից խաղացել է հայկական ֆիլմերում` «Մանրուք» (1954թ.), «Պատվի համար» (1956թ.), «Մոր սիրտը» (1957թ.) և այլն: 1954թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար