ԱՌԱՔԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Գեղանկարիչ

17 նոյեմբեր, 1927 - 16 հոկտեմբեր, 1991

Ծնվել է Երևանում: Եղել է գեղանկարիչ Սեդրակ Առաքելյանի որդին: 1949թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1955թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշխատել է հիմնականում բնանկարի ժանրում: Աշխատանքներից են` «Աշուն» (1960թ.), «Գուրզուֆ. Նավակներ ծովափին» (1961թ.), «Խնձորեսկ» (1961թ.), «Արայի սարը» (1969թ.), «Արարատ» (1973թ.), «Սևան» (1973թ.), «Սևան» (1978թ.), «Ուշ աշուն» (1979թ.), «Եղեգնաձոր» (1982թ.), «Արագիլներ», «Ձմեռ», «Քաջարան» և այլն: 1958թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1952թ-ից մասնակցել է ցուցահանդեսների: 1975թ. մասնակցել է Բեյրութի «Հայկական գույներ» ցուցահանդեսին: 2012թ. եղել է նրա անհատական ցուցահանդեսը Երևանում (նվիրված գեղանկարչի 85-ամյակին): Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար