Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գեղանկարիչ

6 հունվար, 1929 - 12 հուլիս, 1997

Ծնվել է ՀՀ Շիրակի մարզի Մայիսյան գյուղում: 1943-47թթ սովորել է Լենինականի (այժմ` Գյումրի) Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1948-50թթ` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1964թ. ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան: Հեղինակ է ծիսական բնույթի հոգեբանական թեմատիկ պատկերների, դիմանկարների` «Ավլող կինը» (1969թ.), «Ինքնանկար» (1970թ.), «Մայրություն» (1970-75թթ), «Դեպի հայրենիք» (1978թ.), «Սեր» (1979-84թթ), «Գաղտնի խորհուրդ» (1977թ.), «Մինաս» (1984թ.), «Արշիլ Գորկի» (1985թ.) և այլն: Գործերն աչքի են ընկնում ցայտուն ազգային նկարագրով ու հավաստիությամբ, ձևերի ազատ կերպափոխումներով: 1987թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: Մասնակցել է հանրապետական և միջազգային (Փարիզ, Միլան, Լիսաբոն) ցուցահանդեսների: Աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և արտերկրի տարբեր մասնավոր հավաքածուներում: 1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: