
Օգսեն Խոճասարյան
Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան
Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան
Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան
Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան
Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան
Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան
Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան
Հաղորդավար

Կարինե Ասիրյան
Երգչուհի

Լևոն Սիմոնյան
Կիթառահար

Հարություն Անդոյան
Դերասան
ԱՐՓԵՆԻԿ ՂԱՓԱՆՑՅԱՆ

12 նոյեմբեր, 1923 - 17 օգոստոս, 1996
Ծնվել է Երևանում: Եղել է լեզվաբան Գրիգոր Ղափանցյանի դուստրը և գեղանկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի կինը: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Աշխատել է դիմանկարի, նատյուրմորտի և բնանկարի ժանրերում: Գեղանկարչությանը բնորոշ են հոգեբանական խորությունն ու քնարականությունը: Աշխատանքներից են` «Ինքնադիմանկար» (1955թ.), «Պատանի նկարչուհին» (1959թ.), «Մայրն ու երեխան» (1960թ.), «Նատյուրմորտ, մրգեր» (1962թ.), «Լիլիթի դիմանկարը» (1966թ.), «Դիմանկար» (1966թ.), «Դվինի բնապատկեր» (1967թ.), «Տաթևի լեռներ» (1969թ.), «Արտուտիկը» (1969թ.), «Նորայրի դիմանկարը» (1973թ.), «Տիգրանի դիմանկարը» (1976թ.) և այլն: 1962թ. Երևանում մասնակցել է Հայաստանի նկարչի տանը կազմակերպված «Հինգի» խմբակային ցուցահանդեսին (Մինաս Ավետիսյան, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Հենրիկ Սիրավյան, Ալեքսանդր Գրիգորյան)։ Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Մահացել է Երևանում: