
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

8 հոկտեմբեր, 1927 - 31 հոկտեմբեր, 2008
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է գեղանկաչուհի Արփենիկ Ղափանցյանի ամուսինը: 1942թ. ավարտել է Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստական դպրոցը, 1947թ.` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը` Մարիամ Ասլամազյանի արվեստանոցը: 1947-53թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, ճարտարապետության և քանդակագործության ինստիտուտներում: 1953թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1973թ. Հայաստանի նկարիչների միության 10-րդ համագումարում ընտրվել է նախագահության անդամ: Գործերից են` Էդուարդ Խոճիկի դիմանկարը (1960թ.), Շեքսպիրյան նկարազարդումներ («Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Օթելլո» 1964-66թթ), «Վաղ գարուն: Գառնի» (1966թ.), «Նկարակալի առջև» (1973թ.), «Աղբյուրի մոտ» (1976թ.), «Արտավազդ 2-րդ, Անտոնիոս և Կլեոպատրա» (1978թ.), «Աշոտ Երկաթի ճակատամարտը...» (1979թ.), «Հայաստանի լեռներում» (1982թ.), «Ինքնանկար շնիկի հետ» (1984թ.), Գյուտ սրբազանի դիմանկարը (1996թ.), «Հայուհին եղնիկով» (2003թ.) և այլն: 1998թ. լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Բաքվում, Լոնդոնում, Զագրեբում, Դոնեցկում, Լենինգրադում, Տորոնտոյում, Փարիզում և այլուր: Աշխատանքները գտնվում են Մոսկվայի Տրետյակովյան, Արևելյան ժողովուրդների պատկերասրահներում, ՀԱՊ-ում, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի թանգարաններում, Լիտվայի, Դոնեցկի, Ղազախստանի պատկերասրահներում, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Լոս Անջելեսի, Բեյրութի, Փարիզի, Մադրիդի, Տորոնտոյի, Լոնդոնի, Նյու-Յորքի, Սան Պաուլոյի և այլ մասնավոր հավաքածուներում: 1961թ. Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը» գրքի նկարազարդումների համար արժանացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի բրոնզե մեդալի: Տարբեր տարիների արժանացել է մի շարք պատվոգրերի և մրցանակների: 1959թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: